Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess evropa (9)
A A
Սպորտ

Մարիամ Մկրտչյանը երրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց. շախմատի ԵՊԱ

Թուրքիայում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում շարունակում է գերազանց հանդես գալ աշխարհի չեմպիոն Մարիամ Մկրտչյանը:

Մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարում նա հերթական տուրում սպիտակներով պարտության մատնեց ռումինուհի Միրունա-Դարիա Լեհացիին և տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը: Մեր շախմատիստուհին 3 միավորով առաջատարներից մեկն է: Նույն մրցաշարում հանդես եկող Աստղիկ Հակոբյանը չորս առաջատարներից հետ է մնում կես միավորով:

Մյուս տարիքային խմբերում հաջող են հանդես գալիս մինչև 10 տարեկան Գաբրիելա Հարությունյանն ու մինչև 16 տարեկան Արսեն Դավթյանը, որոնք նույնպես տարել են երեք հաղթանակ և գտնվում են առաջատարների շարքում:

Այսօր կկայանան 4-րդ տուրի պարտիաները: Մարիամ Մկրտչյանը սևերով կմրցի իսպանուհի Վիվիանա Գալվանի հետ: Աստղիկ Հակոբյանը կխաղա էստոնացի Անաստասյա Սինիցինայի հետ: