A
A
Chess Global Championship-ի եզրափակիչում Լևոն Արոնյանին փոխարինել է Սամուել Սևյանը
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ-ն ներկայացնող հայ շախմատիստ Լևոն Արոնյանը չի մասնակցում 1 մլն դոլար մրցանակային հիմնադրամ ունեցող Chess Global Championship մրցաշարի եզրափակիչ փուլին, որը մեկնարկել է անցած գիշեր, Տորոնտոյում: Ինչպես տեղեկացնում է ChessWeek կայքը, հայ շախմատիստը ստիպված է բաց թողնում (մրցաշարից հրաժարվելու պատճառները չեն նշվում):
Լևոն Արոնյանին փոխարինել է ամերիկահայ շախմատիստ Սամուել Սևյանը, որը 1/8 եզրափակիչում զիջել էր հենց իր հայրենակցին: Վերջինս հաջող է անցկացրել քառորդ եզրափակիչ առաջին մրցամարտը և հաղթել է հնդիկ գրոսմայստեր Նիհալ Սարինին՝ 2,5:1,5: Այսօր կկայանա պատասխան մրցամարտը:
Այս զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կհանդիպի Թեյմուր Ռաջաբով – Անիշ Գիրի մրցախաղի հաղթողի հետ: Առաջինն ավարտվել է նիդեռլանդցի շախմատիստի հաղթանակով՝ 2,5:1,5: