«Փյունիկին» հաղթելը դժվար կլինի․«Բազելի» մարզիչ
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի «Հանրապետական» մարզադաշտի մամուլի սրահում այսօր տեղի ունեցավ շվեյցարական «Բազել» թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Ֆրայի նախախաղային մամուլի ասուլիսը՝ նվիրված ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի «Փյունիկ» - «Բազել» հանդիպմանը։
«Շատ դժվար էր թռիչքից անմիջապես հետո նախապատրաստվել խաղին: Բայց դա մեր գործի մի մասն է կազմում: Մենք պատրաստ ենք վաղվա մարտահրավերին: Ֆուտբոլիստների պատրաստվածության աստիճանը կերևա հանդիպման ընթացքում և խաղից հետո։
«Փյունիկի» բավականին փորձառու թիմ է՝ ելնելով ֆուտբոլիստների տարիքից։ Ուստի, մրցակցին հաղթելը բավականին դժվար կլինի:
Մենք պլանավորել ենք վաղն այնպես խաղը կառուցենք, որ առավելությունը մեր կողմը լինի, բայց դա այնքան էլ կարևոր չէ։ Նախկինում եղել են հանդիպումներ, որոնցից առաջ շատ երկար չենք պատրաստվել, սակայն այդ խաղերը մեզ մոտ ավելի լավ են ստացվել», - նշեց շվեյցարացի մասնագետը։
Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի «Փյունիկ» - «Բազել» հանդիպումը կկայանա նոյեմբերի 3-ին, ժամը 21:45-ին: