Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+mxitaryan
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Բավարիայի» դեմ խաղում

Միլանի «Ինտերը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խմբային փոիլի վերջին խաղում 0.2 հաշվով պարտվել է Մյունխենի «Բավարիայի»: Մեր ֆուտբոլիստը մասնակցել է խաղին՝ փոխարինման մտնելով 60-րդ րոպեին:

La Gazzetta dello Sport-ը Հենրիխ Մխիթարյանի ցուցադրած խաղը գնահատել է 5,5 բալով. «Վատ չէր փակում իր գոտիները, երբ «Բավարիան» գրոհում էր: Գնդակով քիչ էր խաղում, չէր կարողանում փոխել գրոհի ուղղությունը կամ որակ ավելացնել թիմի խաղին», - գրել է օրաթերթը:

Նշենք, որ «Ինտերը» 10 միավորով իր խմբում զբաղեցրել է 2-րդ տեղը և մտել փլեյ-օֆֆ: Միլանյան ակումբի հաջորդ մրցակից կարող են դառնալ պորտուգալական «Պորտուն», Լոնդոնի «Տոտենհեմը» կամ «Չելսին», Մադրիդի «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին», ֆրանսիական «ՊՍԺ»-ն, որոնք իրենց խմբերի առաջատարներն են: