Առաջատարները հաղթում են հետնապահներին. ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր լիգա (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինFastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայում կայացան 14-րդ տուրի հերթական հանդիպումները: Խաղացանկով մրցաշարի առաջատարները մրցեցին հետնապահների հետ:
Երկրորդ տեղում ընթացող «Ալաշկերտը» սեփական դաշտում 1:0 նվազագույն հաշվով հաղթեց առաջնության 9-րդ թիմին: Միակ գոլը երկրորդ խաղակեսի վերջում խփեց Կուելյարը, ընդ որում այդ ժամանակ տանտերերը մնացել էին 10 ֆուտբոլիստով, քանի որ առաջին խաղակեսում դաշտից հեռացվել էր Բլադիմիր Դիասը: Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» վաստակեց 30 միավոր և պահպանեց իր տեղը:
Ալաշկերտցիների հետապնդող «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները հյուրընկալվելիս պարզապես ջախջախեցին 8-րդ հորիզոնականում գտնվող Գյումրիի «Շիրակին»՝ 5:0: Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ֆիրմինուն: «Արարատ-Արմենիան» վաստակեց 28 միավոր և պահպանեց «Ալաշկերտի» հետ եղած հեռավորությունը: Նշենք, որ նոր արարատցիները մեկ խաղ պակաս են անցկացրել:
Վաղը առաջնության ընդգծված հետնապահ «Նոան» պետք է հանդիպի ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենիցաների լիգայի վերջին տուրի խաղին պատրաստվող «Փյունիկի» հետ: