A
A
Հայաստանի 5 բռնցքամարտիկ մտել է եզրափակիչ. «Արծաթե գոտի» մրցաշար
Աջակցիր «Ա1+»-ինՍլովենիայում ընթացող բռնցքամարտի «Արծաթե գոտի» անվանումը կրող միջազգային մրցաշարում այսօր կայացան կիսաեզրափակիչ փուլի վերջին մրցամարտերը:
Հայաստանի 4 պատվիրակներից այս արգելքը հաղթահարեցին 57 կգ քաշային Արթուր Բազեյանը և 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը: Իսկ ահա 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը պարտվեցին և կստանան բրոնզե մեդալ:
Մինչ այդ եզրափակիչ էին մտել նաև մեր երեք բռնցքամարտիկները՝ 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը, 63,5 քաշային Նարեկ Հովհաննիսյանը և 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը։ Եզրափակիչ մարտերը կկայանան հոկտեմբերի 29-ին:»