Բացել լրահոսը Փակել լրահոսը
f6358f66151df5_6358f66151e3d
A A
Քաղաքականություն

Հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ընդունել է ադրբեջանցի պաշտոնակից գործընկերոջը՝ Զաքիր Հասանովին` նշում է Ermenihaber-ը։

Վերջինս Թուրքիայում մասնակցում է պաշտպանական և օդատիեզերական արդյունաբերության ցուցահանդեսին:

Նշվում է, որ նախարարները մտքեր են փոխանակել ռազմական կրթության, երկկողմ և տարածաշրջանային պաշտպանության անվտանգության, համագործակցության և ռազմարդյունաբերության հարցերի շուրջ: Հանդիպման ընթացքում Հուլուսի Աքարն ասել է, որ Թուրքիան, ինչպես մինչ օրս, այնպես էլ հետայսու շարունակելու է իր ադրբեջանցի եղբայրների հետ լինել մեկ բռունցք:

«Մեր երկու երկրների միջև բարեկամությունը և եղբայրությունը շարունակվում է ամենաբարձր մակարդակով՝ «մեկ ազգ, երկու պետություն» ընկալմամբ: Հայաստանը պիտի վերջ տա իր սադրանքներին և կենտրոնանա Ադրբեջանի հետ ձեռք բերած համաձայնության շրջանակներում խաղաղության բանակցությունների ու համագործակցության վրա»: