Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Հայաստանում արհեստականորեն բարձրացվում է սպասումների սանդղակը եվրոպացիներից եւ ամերիկացիներից». «Առերեսում» (տեսանյութ)

Եվրամիության դիտորդական կարողության վերաբերյալ արդեն իսկ տեսակետներ են հնչում, թե այն ինքնին մեծ հաշվով ոչ մի հարց լուծել չի կարող: Մի օրինակ՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է. «Մեր ժողովրդի մեջ մի տեսակետ կա, որ եթե Եվրոպայից 30-40 հոգի եկել են, հեսա մեզ փրկելու են, էլ ոչ ոք մեզ վրա չի կրակելու, ոչ մեկը խախտում չի անելու: Ու եթե հանկարծ, Աստված մի արասցե, մի գերմանացի կամ ֆրանսիացի դիտորդի մատը փուշ մտնի, Ֆրանսիան բերելու է իր Շառլ դը Գոլ ավիակիրը այստեղ կանգնացնի: Ես չեմ ուզում, որ մեր ժողովուրդը հավատա այդպիսի սիրողական, ռոմանտիկ բաներին»:

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում անդրադառնալով այս առնչությամբ ձեւավորված սպասումներին՝ քաղաքագետ Դավիթ Ստեփանյանն ասաց, թե հիմնականում կիսում է Արծրուն Հովհաննիսյանի տեսակետը. «Բայց համաձայն չեմ ընդհանուր առմամբ այդ նարատիվի տարածմանը, քանի որ դա հիմնականում անում են (չեմ էլ փորձելու պրն Հովհաննիսյանին կապել այդ մարդկանց հետ) պրոռուսական դիրք ունեցող մարդիկ: Հայաստանում արհեստականորեն բարձրացվում է սպասումների սանդղակը եվրոպացիներից եւ ամերիկացիներից եւ հետո ասում են՝ այ, տեսեք, նրանք չբերեցին, տեսեք՝ Մակրոնը լազերային զենք չտվեց, տեսեք՝ մեզ չփրկեցին… Մեզ երբեք եւ ոչ ոք չի փրկելու՝ բացի մեզնից՝ դա մեկ:

Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է ողջունենք դիտորդական առաքելության տեղակայումը: Դա չի նշանակում, որ դիտորդական առաքելությունը զսպման գործիք չէ՝ վստահ եմ, որ այն զսպման գործիք է: Եվ ես հույս ունեմ, որ գնալով (իսկ այդ միտումները կան) 40-ը շատանալու է»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2022/10/22/1299692/