A
A
Լիանա Գյուրջյանը և Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոններ
Աջակցիր «Ա1+»-ինԱլբանիայում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճեցին հերթական ոսկե մեդալը:
Կանանց 81 կգ քաշային կարգում Լիանա Գյուջյանը երկամարտի 223 կգ (98+125) արդյունքով գրավեց առաջին տեղը: Նույն քաշային կարգում հանդես եկած Էմմա Պողոսյանը դարձավ արծաթե մեդալակիր՝ 215 կգ (94+121):
Տղամարդկանց մինչև 20 տարեկանների մրցումներում մեր 96 կգ քաշային Գարիկ Կարապետյանը երկամարտի 367 կգ (171+196) արդյունքով գրավեց առաջին տեղը և նվաճեց ոսկե մեդալ: Նա 27 կիլոգրամով գերազանցեց 2-րդ տեղը գրաված թուրք ծանրորդին, որը մեդալների պարգևատրման ժամանակ փորձեց դրոշով առաջինը լինել, սակայն մեր մարզիկն անմիջապես կանխեց նրա ցանկությունը:
Այժմ պայքարի մեջ է մտել մեր մինչև 23 տարեկան ծանրորդ Արա Աղանյանը (96 կգ):