Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Միլենա Խաչատրյանը և Սուրեն Գրիգորյանը` ծանրամարտի Եվրոպայի չեմպիոններ

Ալբանիայում ընթացող ծանրամարտի մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ընտրանին հերթական մեդալները նվաճեց:

Աղջիկների մրցաշարում հանդես եկող 76 կգ քաշային Միլենա Խաչատրյանը երկամարտի 219 կգ արդյունքով գրավեց առաջին տեղը և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Նա ոսկե փոքր մեդալներ նվաճեց նաև պոկում (99 կգ) և հրում (120 կգ) վարժություններում:

Տղամարդկանց մրցումներում 89 կգ քաշային Սուրեն Գրիգորյանը երկամարտի 340 կգ արդյունքով գրավեց առաջին տեղը և արժանացավ ոսկե մեդալի: Պոկում վարժությունում (155 կգ) նա նվաճեց փոքր արծաթե, իսկ հրում վարժությունում (185 կգ)` փոքր ոսկե մեդալ:

Այս քաշային կարգում հանդես եկած Գեւորգ Ղահրամանյանը երկամարտի 325 կգ արդյուքով գրավեց 5-րդ տեղը, սակայն հրում վարժությունում 185 կգ արդյունքով նվաճեց փոքր արծաթե մեդալ: