Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess erevan (1)
A A
Սպորտ

Մամիկոն Ղարիբյանը՝ շախմատի Երևանի առաջնության առաջատար

«Մերիդիան» Էքսպո կենտրոնում անցկացվող շախմատի Երևանի բաց առաջնությունում 5-րդ տուրը ։

Հայաստանի շախմատիստ Մամիկոն Ղարիբյանը վստահ հաղթեց իրանցի Ամիռեզա Պուր Աղա Բալային, վաստակեց 4,5 միավոր և գլխավորեց աղյուսակը։

Նրան կարող էր շրջանցել միայն մրցաշարի միանձնյա առաջատար Ամիռեզա Փուրամեզանալին, որը հաղթել էր նախորդ չորս տուրերում։ Սակայն, իրանցի գրոսմայստերը պարտվեց Սերգեյ Լոբանովին։ Ռուսաստանցի շախմատիստը նույնպես վաստակել է 4,5 միավոր և այժմ մեր շախմատիստի հետ բաժանում է 1-2-րդ տեղերը։

Առաջատարների կարող էին միանալ նաև մեր գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը և ռուսաստանցի Ալեքսեյ Գոգանովը, որոնք նույնպես ունեին 3,5-ական միավոր։ Սակայն, նրանք ոչ-ոքի խաղացին և լրացրին հետապնդողների խումբը։