Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan 14.10.
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը դարձյալ կիսեց միավորը. շախմատի ԱՄՆ առաջնություն

Լևոն Արոնյանը շարունակում է միավորներ կորցնել շախմատի ԱՄՆ-ի առաջնությունում, որն այս օրերին անցկացվում է Սենթ Լուիս քաղաքում:

Հայաստանի հավաքականի նախկին առաջատարը 8-րդ տուրում սպիտակներով ոչ-ոքի խաղաց Հանս Նիմանի հետ: Նա 3 միավորով առայժմ բաժանում է 12-13-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը 6 միավորով գլխավորում է Ֆաբիանո Կարուանան, ընթացիկ տուրում ոչ-ոքի խաղաց ամերիկահայ շախմատիստ Սամուել Սևյանի հետ: Վերջինս 4,5 միավորով գտնվում է 5-րդ հորիզոնականում:

Այսօր կկայանան 9-րդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանը սևերով կմրցի Ջեֆրի Սյոնի հետ, որն ունի 4,5 միավոր: Սամուել Սևյանի մրցակիցը կուբացի Լեյնիեր Դոմինգեսն է:

ԱՄՆ-ի շախմատի կանանց առաջնությանը մասնակցող հայ շախմատիստուհի Տաթև Աբրահամյանը երկու անընդմեջ պարտություն է կրել վերջին տուրերում, և վաստակած 3,5 միավորով նա այժմ ընթանում է 11-րդ տեղում: Աղյուսակը 6 միավորով գլխավորում է Մեգան Լիին:

Տաթև Աբրահամյանի հաջորդ մրցակիցը Ռույան Յանն է, որը 4 միավորով գտնվում է 7-րդ հորիզոնականում: