A
A
Լևոն Արոնյանը շարունակում է ետ մնալ առաջատարից. շախմատի ԱՄՆ առաջնություն
Աջակցիր «Ա1+»-ինԼևոն Արոնյանն առայժմ անհաջող է հանդես գալիս Սենթ Լուիսում ընթացող շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց առաջնությունում:
Անցած գիշեր կայացած 7-րդ տուրում մեր հայրենակիցը սևերով ոչ-ոքի է խաղացել Քրիստոֆեր Յուի հետ: Նա 2,5 միավորով առայժմ բաժանում է 12-13-րդ տեղերը: Հայ գրոսմայստերն արդեն 3 միավորով ետ է մնում միանձնյա առաջատար Ֆաբիանո Կարուանայից, որն ընթացիկ տուրում հաղթել է Ալեքսանդր Լինդերմանին:
Ամերիկահայ շախմատիստ Սամուել Սևյանը այս տուրում ոչ-ոքի է խաղացել Սեմ Շենքլանդի հետ և վաստակած 4 միավորով բաժանում է 3-6-րդ հորիզոնականները:
Այսօր գիշերը կկայանան 8-րդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանը սպիտակներով կխաղա իր հարևան Հանս Նիմանի, իսկ Սամուել Սևյանը` Ֆաբիանո Կարուանայի հետ: