A
A
Կարեն Խաչանովը պարտվեց Նովակ Ջոկովիչին
Աջակցիր «Ա1+»-ինԱշխարհի 18-րդ ռակետ, ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը, Աստանայում ընթացող մրցաշարի քառորդ եզրափակիչում 4։6, 3։6 հաշվով պարտվել է 7-րդ ռակետ սերբ Նովակ Ջոկովիչին։
Թենիսիստները կորտում անցկացրել են 1 ժամ 28 րոպե։ Այժմ անձնական հանդիպումներում հաշիվը դարձել է 9:1՝ հօգուտ սերբի։
Նովակ Ջոկովիչի հաջորդ մրցակիցը պարզ կդառնա ռուսաստանցի Դանիլ Մեդվեդևի և իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի խաղից հետո։