Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+chess mud
A A
Սպորտ

Հայաստանի շախմատիստները պայքարում են մրցանակային տեղերի համար

Ավարտին է մոտենում Ծաղկաձորում 2-րդ անգամ անցկացվող շախմատի «ՉեսսՄուդ Օփեն» մրցաշարը։

Կայացած 7 տուրերի արդյունքներով Ա խմբում առաջատարի դիրքերում շարունակում են մնալ արցախցի Մանուել Պետրոսյանը և իրանցի Ամիրեզա Պուր Աղա Բալան, որոնք 6,5-ական միավորով կիսում են 1-2-րդ հորիզոնականները։ Երրորդ տեղը 5,5 միավորով զբաղեցնում է Վրաստանի ներկայացուցիչ Միխեիլ Մչեդլիշվիլին։

Մրցանակային տեղերի համար պայքար են մղում ևս 8 շախմատիստ, որոնք չնայած վաստակել են 5-ական միավոր, սակայն դեռ հնարավորություն ունեն հասնելու առաջատարներին։

Նրանցից մեկը՝ գրոսմայստեր Արման Փաշիկյանը, այսօր նախատեսված 8-րդ տուրում մրցելու է Մանուել Պետրոսյանի հետ։ Իրանցի և վրացի շախմատիստները հանդիպելու են իրար հետ, ուստի նրանք նույնպես կարող են միավորներ կորցնել։

Հինգական միավոր ունեն նաև մեր շախմատիստներ Շանթ Սարգսյանը և նախկին միանձնյա առաջատար Տիգրան Լ․ Պետրոսյանը։ Նրանք այսօր կխաղան ռուսաստանցիներ Սերգեյ Լոբանովի և Ալեքսեյ Գոգանովի հետ։