Բացել լրահոսը Փակել լրահոսը
071022AraratAlliance
A A
Քաղաքականություն

Արայիկ Հարությունյանն ընդունել է «Արարատյան ալյանս» մտքի կենտրոն - ինստիտուտի փորձագետներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է «Արարատյան ալյանս» մտքի կենտրոն - ինստիտուտի փորձագետներ Լարիսա Ալավերդյանին, Թաթուլ Մանասերյանին և Ալեքսանդր Մանասյանին։

Քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված արտաքին քաղաքական իրավիճակը, առկա մարտահրավերներն ու դրանց դիմակայելուն ուղղված քայլերը։

Իր խոսքում երկրի ղեկավարը կարևորել է «Արարատյան ալյանս» - ի գործունեությունը և փորձագիտական խորքային ուսումնասիրությունները՝ նշելով, որ ողջունում է համազգային համախմբմանն ուղղված և արցախանպաստ ցանկացած նախաձեռնություն։