Լևոն Արոնյանը բաժանում է 3-12-րդ տեղերը. շախմատի ԱՄՆ առաջնություն
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի շախմատի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը ներկայում մասնակցում է ԱՄՆ-ի առաջնությանը: Հայ շախմատիստը, որն այս տարի փոխել է շախմատային անձնագիրը, ընդգրկված է 14 մասնակիցների թվում:
Արդեն կայացել են առաջին երկու տուրերի պարտիաները: Լևոն Արոնյանն ոչ-ոքի է խաղացել Ալեքսանդր Լինդերմանի և կուբացի Լեյնիեր Դոմինգեսի հետ: Նա վաստակած մեկ միավորով բաժանում է 3-12-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են Հանս Նիմանն ու Սամուել Սևյանը, որոնք ունեն 1,5-ական միավոր:
Այսօր նախատեսված 3-րդ տուրում Լևոն Արոնյանը կհանդիպի հենց ամերիկահայ շախմատիստի հետ: Հանս Նիմանը, որը աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի կողմից կասկածվում է անազնիվ խաղի մեջ, կմրցի Սեմ Շենքլանդի հետ:
Նշենք, որ շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց առաջնության մրցանակային հիմնադրամը 262 հազար դոլար է: Հաղթողը կստանա 60 հազար, իսկ 14-րդ տեղը` 5500 դոլար պարգևավճար: