Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Նախագահ Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը (տեսանյութ)

Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպան Դոմենիկո Արդուինը: Նախագահը շնորհավորել է դեսպանին` պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Հանդիպմանն անդրադարձ է եղել հայերի և Մալթայի Ուխտի պատմական առնչություններին և ձևավորված բարեկամությանը, նշվել, որ առկա պատմական առնչությունների առավել խորը ուսումնասիրությունը փոխշահավետ համագործակցության օրինակ կարող է լինել երկկողմ հարաբերություններն ընդլայնելու նպատակով: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների ներկա օրակարգի, մասնավորապես՝ առողջապահության, գիտության և կրթության ոլորտներում համագործակցությունն առավել խորացնելու շուրջ: