Բացել լրահոսը Փակել լրահոսը
_12A2483
A A
Պաշտոնական

Քննարկվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից այլ օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի շուրջ քննարկումները:

 

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է նախորդ խորհրդակցության արդյունքներով նախագծերի լավարկման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:

 

Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել վարչական իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, գույքահարկի վճարման կարգավորումներին, պետական գերատեսչությունների միջև համագործակցության, կարգավորման ազդեցության գնահատման և այլ ուղղություններով առաջարկվող լուծումներին:

 

Վարչապետ Փաշինյանը կարևորել է տեղական ինքնակառավարման մարմինների ինստիտուցիոնալ զարգացումը և այս ոլորտում բարեփոխումների հետևողական իրականացումը։

 

Քննարկումների արդյունքներով կշարունակվեն աշխատանքները նախագծերով առաջարկվող կարգավորումների շուրջ: