Կեղծ խաղարկություններ՝ բանկերի անուններից
Աջակցիր «Ա1+»-ինՆԳՆ ոստիկանությունից զգուշանում են․
Զգուշացեք՝ հերթական կեղծիքն է
Սոցիալական տարբեր հարթակներում տարածվում են հայկական բանկային ընկերությունների անունից իբր կազմակերպված խաղարկությունների գովազդներ, որոնց մասնակցելու դեպքում հնարավոր է շահել խոշոր գումարներ, իսկ գովազդում նշված հղումով մուտք գործած առաջին 10 անձինք ևս կարող են ստանալ դրամական շահում։
Իրականում նման «խաղարկությունների» միջոցով հանցագործները փորձում են խաբեությամբ ձեռք բերել Ձեր անձնական և բանկային տվյալները (քարտի համար, PIN, CVV, մեկանգամյա կոդեր և այլն), որոնք հետագայում օգտագործվում են դրամական միջոցների հափշտակության նպատակով։
Կրկին անգամ հորդորում ենք.
չմասնակցել նմանատիպ խաղարկություններին,
չանցնել կասկածելի հղումներով,
չմուտքագրել անձնական կամ բանկային տվյալներ ոչ վստահելի կայքերում: