Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+fifa
A A
Սպորտ

Հայաստանի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը:

 

Հայաստանի հավաքականը վարկանիշային 1233.93 միավորով զբաղեցնում է 93-րդ հորիզոնականը։ Մեր թիմը նահանջել է մեկ աստիճանով և իր նախկին տեղը զիջել է Լյուքսեմբուրգի ընտրանուն:

 

Աղյուսակը գլխավորում է Բրազիլիայի հավաքականը, որը վաստակել է 1841.30 միավոր։ Նրան հաջորդում են Բելգիան, Արգենտինան, Ֆրանսիան և Անգլիան։ Առաջին տասնյակում կատարվել է ընդամենը մեկ փոփոխություն. Իտալիան բարձրացել է 6-րդ տեղ, իսկ Իսպանիան նահանջել 7-րդ հորիզոնական: