A
A
Պետրոսյանը ընդդեմ Պետրոսյանի. «ՉեսսՄուդ Օփեն»
Աջակցիր «Ա1+»-ինԾաղկաձորում ընթացող շախմատի «ՉեսսՄուդ Օփեն» միջազգային մրցաշարում հինգ տուրից հետո հաստատվել է եռիշխանություն։
Միանձնյա առաջատար Տիգրան Լ. Պետրոսյանը հերթական պարտիայում ոչ-ոքի խաղաց Շանթ Սարգսյանի հետ և կորցրեց առաջին կես միավորը։ Իսկ ահա նրան հետապնդող վեց շախմատիստներից Մանուել Պետրոսյանը և Ամիրեզա Պուր Աղա Բալան հաղթանակ տարան, վաստակեցին 4,5-ական միավոր և հավասարվեցին նրան:
Այսօր կկայանան 6-րդ տուրի պարտիաները: Տիգրան Լ. Պետրոսյանը կհանդիպի Մանուել Պետրոսյանի հետ: Իրանցի շախմատիստը կմրցի իր հայրենակից Մասուդ Մոսադեղպուրի հետ: Կարևոր նշանակություն ունի նաև Շանթ Սարգսյան – Մահդի Ղոլամի հայ-իրանական մրցավեճը: