Բացել լրահոսը Փակել լրահոսը
image_107_960x639
A A
Քաղաքականություն

Ինչ էլ որ լինի, մենք կարող ենք գլուխ հանել․ Հունաստանի պատասխանը Թուրքիայի սպառնալիքներին

Թուրքիայի և Հունաստանի միջև շարունակվում է հարաբերությունների լարումն Էգեյան ծովի հարցում։ Այս մասին գրում է Еrmenihaber-ը։

Թուրքիայի վրդովմունքն առաջացրեց հատակապ ես այն, որ Հունաստանը ընդդիմացավ ամերիկյան F-16 կործանիչների մատակարարմանը Թուրքիային, իսկ հունական կղզիներում էլ տեղակայվեցին ամերիկյան ծագման զինատեսակներ։

Որպես արձագանք այդ ամենին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնաց հույն ժողովրդին՝ ասելով. «Մի գիշեր մենք հանկարծակի կարող ենք գալ»։

Հունաստանի քաղպաշտպանության նախարարն էլ այդ սպառնալիքին ի պատասխան հայտարարել է, որ իրենց երկիրը պատրաստ է ցանկացած իրավիճակի և Էրդողանի կողմից կատարվելիք ոչ մի քայլը իրենց չի կարող զարմացնել։

«Ինչ էլ որ լինի, մենք կարող ենք գլուխ հանել, հույն ժողովուրդը չպետք է վախենա։ Ինչ էլ անեն-չանեն, մեկ է, նրանք չեն կարող Հունաստանի սահմաններ մտնել»,- նշել է նախարար Թեոդորիկակոսը։

Հունաստանի վարչապետն Կիրիակոս Միցոտակիսն էլ նշել է, որ ի տարբերություն Էրդողանի՝ ով միայնակ է, Հունաստանը միայնակ չէ և սատարողներ ունի։