Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futbol kanajk
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի կանանց Մ-17 և Մ-19 հավաքականները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի ֆուտբոլի կանանց Մ-17 և Մ-19 հավաքականները սեպտեմբերի 27-ից սկսած ուսումնամարզական հավաք կանցկացնեն ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

 

Մ-17 հավաքականի գլխավոր մարզիչ Մարիամ Ստեփանյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

 

Դարպասապահներ` Էլլա դե Կրույֆ («ԼԱ Բրեյքերս», ԱՄՆ), Լիլիթ Բաբայան («Վեստ Արմենիա»), Սոֆի Հարությունյան («Լեռնային Արցախ»)

 

Պաշտպաններ` Թահլի Զադեյան («Ալբիոն Սան Դիեգո», ԱՄՆ), Անի Օհանյան, Սուսաննա Սահակյան («Ուրարտու»), Քնարիկ Բաղդասարյան, Սյուզաննա Հակոբյան («Արարատ-Արմենիա»), Գայանե Գրիգորյան, Լիլիթ Թևանյան («Սուրենավան»), Ռոզալինա Երիցյան («Փյունիկ»), Վալենտինա Գրիգորյան («Լեռնային Արցախ»)

 

Կիսապաշտպաններ` Մանե Ներսիսյան («ԼԱՖՔ Սո Կալ», ԱՄՆ), Լիլիթ Կարապետ, Էլինա Մարտիրոսյան, Տաթև Խաչատրյան («Արարատ-Արմենիա»), Կարինե Մկրտչյան («Փյունիկ»),

Դիանա Մելիքբեկյան, Մարիաննա Վարդանյան («Ուրարտու»), Արմինե Վարդանյան («Նոա»),

Զարուհի Պետրոսյան («Սևան»), Էլեն Սիմոնյան («Արարատ»)

 

Հարձակվողներ` Անի Սաֆարյան («Ուայթ Լայթնինգ», ԱՄՆ), Մարիա Վարդանյան («Վոլգոգրադ», Ռուսաստան), Նարինե Իսկանդարյան («Արարատ-Արմենիա»)

 

Հայաստանի Մ-17 հավաքականը հոկտեմբերի 3-ին կմեկնի Լյուքսեմբուրգ՝ մասնակցելու կանանց Եվրոպայի Մ-17 առաջնության առաջին փուլի մինի-մրցաշարին։ Մեր թիմի մրցակիցները կլինեն Լյուքսեմբուրգի, Վրաստանի և Բելառուսի հավաքականները:

 

 Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Տեր-Գևորգյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

 

Դարպասապահներ` Յանա Հարությունյան («Ուրարտու»), Արևիկ Սարգսյան («Սյունիք»)  

 

Պաշտպաններ` Էմմա Դուզմանյան («Իսսի», Ֆրանսիա), Մարիամ Կարապետյան («Սյունիք»),

Ալլա Ավետիսյան, Թերեզա Ավետիսյան («Լեռնային Արցախ»), Յանա Գաբրիելյան, Աննա Մարգարյան («Արարատ-Արմենիա»)

 

Կիսապաշտպաններ` Էմմի Սարգսյան, Հասմիկ Գրիգորյան, Լուսինե Կոստանյան, Արաքսյա Ամիրյան, Լարա Քասաբյան («Ուրարտու»), Աստղիկ Ավանեսյան («Փյունիկ»), Դիանա Բաղդասարյան («Արարատ-Արմենիա»), Թամարա Սահակյան («Շիրակ»)

 

Հարձակվողներ` Արինա Գալստյան («Փյունիկ»), Նաիրա Կատիկյան («Շիրակ»), Արմենուհի Դավթյան («Սևան»), Միլենա Սայադյան («Ուրարտու»), Մարիամ Մելքոնյան («Հայասա»)

 

Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը հոկտեմբերի 4-ին կմեկնի Ալբանիա, որտեղ կմասնակցի կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության առաջին փուլի մինի-մրցաշարին։ Մերոնք կհանդիպեն Ալբանիայի, Ռումինիայի և Լատվիայի ընտրանիների հետ: