A
A
Մենք երկու նպատակ ենք հետապնդելու Իռլանդիայի հետ խաղում. Խոակին Կապառոս
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը սեպտեմբերի 27-ին կայանալիք Իռլանդիայի հետ հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսին ասել է, որ թիմը վաղը երկու նպատակ է հետապնդելու։
«Առաջին նպատակն այն է, որ ազատվենք վերջին խաղի տպավորություններից։ Մենք գիտակցում ենք, որ այնպիսի մակարդակի խաղ չցուցադրեցինք, որը հարիր է ազգային հավաքականին։ Մյուս նպատակն է՝ պահպանել մեր տեղը Ազգերի լիգայի Բ խմբում։ Իռլանդիան ուժեղ թիմ է և խաղում է տանը, սակայն տեսականորեն մենք շանսեր ունենք: Կանենք ամեն ինչ մեր նպատակին հասնելու համար», - ասել է Խոակին Կապառոսը ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ Իռլանդիա – Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 27-ին, Դուբլինում: