Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան ուղերձ 6571
A A
Պաշտոնական

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի առթիվ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։ Ուղերձում նշված է.

 

«Հայաստանի հրեական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի կապակցությամբ:

Այս պայծառ տոնի առթիվ մաղթում եմ ձեզնից յուրաքանչյուրին և Հայաստանի ողջ հրեական համայնքին առաջընթաց ու հաջողություն: Թո՛ղ գալիք նոր տարին Հայաստանի մեր հրեա հայրենակիցների համար լինի խաղաղության, արարման և լիության տարի:

Թո՛ղ հրեական համայնքը, հայերի և մյուս համայնքների հետ միասին, շարունակի իր դարավոր և անխափան ընթացքը:

Շնորհավո՛ր Ռոշ Հաշանա»: