Բացել լրահոսը Փակել լրահոսը
ահ
A A
Պաշտոնական

Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը դրվել է հանրային քննարկման

Արցախի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը դրված է հանրային քննարկման՝ Արցախի Հանրապետության իրավական տեղեկատվական համակարգում (arlexis.am): «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: 

«Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ առաջարկությունները դրանց հիմնավորումներով, մինչև սույն թվականի սեպտեմբերի 30-ը, ժամը 18:00-ն, կարող են ներկայացվել Արցախի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին՝ [email protected] էլեկտրոնային հասցեով:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (+374) 94-25-64 կամ (+374) 95-33-41 հեռախոսահամարներով»,- ասված է հաղորդագրության մեջ: