Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Պետք չէ ակնկալել, որ եթե այսօր ՀԱՊԿ-ից դուրս գանք, վաղը ԱՄՆ-ը մեզ կզինի․ Համբիկ Սարաֆյան (տեսանյութ)

«Պետք չէ ոգևորվել Նենսի Փելոսիի այցից, պետք է սառնասրտորեն վերաբերել։ Եվ պետք չէ ակնկալել, որ եթե այսօր դուրս գանք ՀԱՊԿ-ից, վաղը ԱՄՆ-ը մեզ կզինի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը՝ անդրադառնալով ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակի այցին։

Հ․Սարաֆյանի ներկայացմամբ, իհարկե, ԱՄՆ-ին հետաքրքրում է հարավային կովկասի տարածաշրջանը։ Եվ, եթե մենք կարողանանք ճկուն քաղաքականություն վարել ու ԱՄՆ-ին ավելացնել մեր տարածաշրջանային խնդիրները լուծելու փաթեթում, կարող են զսպող լինել Ադրբեջանի համար։

«ԱՄՆ-ը երբեք այսքան ցայտուն և այսքան ակտիվ այս գործընթացում մխրճված չի եղել։ ԱՄՆ-ը հստակ ասում է, որ այս տարածաշրջանում արդեն շատ ակտիվ դերակատարություն ունի»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում