Հրանտ Մելքումյանը և Արամ Հակոբյանը դուրս մնացին առաջին փուլից. շախմատ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի շախմատիստներ Հրանտ Մելքումյանը և Արամ Հակոբյանը չկարողացան հաղթահարել առցանց անցկավող արագ շախմատի Global Championship մրցաշարի 1/32 եզրափակիչ փուլը և դուրս մնացին պայքարից:
Հայաստանի հավաքականի անդամը 0:3 հաշվով պարտվեց աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկին: Արամ Հակոբյանը 0,5:2,5 հաշվով զիջեց ռուսաստանցի Դմիտրի Անդրեյկինին: Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող հայազգի շախմատիստ Դավիթ Պարավյանը տանուլ տվեց 19-ամյա հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգեյշիին` 0,5:2,5:
Առայժմ պայքարի մեջ չեն մտել ԱՄՆ-ն ներկայացնող հայ շախմատիստները: Լևոն Արոնյանը, որը Սենթ Լուիսում ավարտված Ֆիշերի շախմատի մրցաշարում զբաղեցրել է 7-րդ տեղը, առաջին փուլում կմրցի հույն Նիկոլաս Թեոդորուի հետ: Սամուել Սևյանի մրցակիցը գերմանացի Ռասմուս Սվանեն է: Ի դեպ, երկուսն էլ ընդգրկված են H խմբում, և եթե հաղթահարեն առաջին երկու փուլերը, ապա կհանդիպեն իրար հետ:
Նշենք, որ մրցաշարին մասնակցում են 64 շախմատիստ, որոնք կազմել են 8 խմբեր: Դրանց հաղթողները կմտնեն եզրափակիչ փուլ, որը կկայանա նոյեմբերի 2-9-ը, Տորոնտոյում:
Մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 1 միլիոն դոլար: Հաղթողը կստանա 200 հազար դոլար պարգևավաճար, իսկ 4-8-րդ տեղերը` 25 հազարական դոլար: