A
A
Այսօր երեք մասնակից ունենք ըմբշամարտի աշխարհի առաջնությունում
Աջակցիր «Ա1+»-ինՍերբիայում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր հայաստանից հանդես կգան երեք հոգի:
Ազատ ոճի ըմբիշներ, 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանն ու 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը կսկսեն պայքարը եզրափակիչ մտնելու համար, իսկ ահա 70 կգ քաշային Արման Անդրեասյանը կանցկացնի սփոփիչ մրցամարտ փոքր եզրափակչի ուղեգիր նվաճելու համար:
Մանվել Խնձրցյանը պայքարը կսկսի 1/16 եզրափակչից, Հյս. Մակեդոնիայի ներկայացուցիչ Վլադիմիր Եգորովի հետ մարտով: Հրայր Ալիխանյանի առաջին մրցակիցը ռումինացի Մաքսիմ Վասիլիոգլոն է: Արման Անդրեասյանի մրցակիցը դեռ հայտնի չէ: