Հայաստանի ազատ ոճայինները դուրս մնացին չեմպիոնական պայքարից․ ըմբշամարտի ԱԱ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ազատ ոճային ըմբիշները չկարողացան հաղթահարել Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության նախնական փուլերի արգելքները։
70 կգ քաշային Արման Անդրեասյանը 1/8 եզրափակիչում վստահ հաղթեց իտալացի Տաամոյին, սակայն քառորդ եզրափակիչում պարտվեց ամերիկացի Ռեթֆորդին։
79 կգ քաշային Արման Ավագյանը վստահ հաղթանակով մեկնարկեց և 1/16 եզրափակչում պայքարից դուրս թողեց կանադացի Ադամ Թոմսոնին։ 1/8 եզրափակիչ մարտում անչափ դրամատիկ պայքար ծավալվեց նրա և մրցակցի միջև: Մեր ըմբիշը սկզբում զիջում էր 0:5 հաշվով, սակայն հետո վերականգնեց հավասարությունը (մեր մարզիչները չելենջ սեղմեցին և հաղթեցին` հաշիվը դարձավ 6:6)։ Ավաղ, ճապոնացի մրցակիցը վերջին վայրկյաններին կարողացավ գորգից դուրս հրել Արման Ավագյանին և հաղթել 7։6 հաշվով։
Այդպիսով, մեր երկու ըմբիշները դուրս մնացին չեմպիոնական մրցապայքարից։ Եթե նրանց հաղթած մրցակիցները հասնեն եզրափակիչ, ապա մերոնք կմասնակցեն բրոնզե մեդալների համար սփոփիչ մրցաշարին։