A
A
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ ՀՀ ՊՆ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԺամը 04։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված փոխհրաձգությունը շարունակվում է չթուլացող ինտենսիվությամբ։
Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպեսէլքաղաքացիականենթակառուցվածքներին։
Որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ, դիրքային մարտերը շարունակվումեն։
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը համարժեք պատասխան է հասցնում հակառակորդին և ամբողջ ծավալով կատարում իր առջև դրված մարտականխնդիրները։
Հայկական կողմի կորուստների վերաբերյալ տվյալները ճշտվում են։