Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+chelsi 8.09.
A A
Սպորտ

Լոնդոնի «Չելսին» 31 տարի անց գլխավորեց անգլիացի մասնագետ

47-ամյա անգլիացի մասնագետ Գրեհեմ Փոթերը նշանակվել է Լոնդոնի «Չելսին» գլխավոր մարզիչ: Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Գրեհեմ Փոթերն այդ պաշտոնում փոխարինել է գերմանացի Թոմաս Տուխելին, որն աշխատանքից հեռացվել էր նախօրեին` չեմպիոնների լիգայի առաջին տուրում Զագրեբի «Դինամոյից» պարտություն կրելու համար։ «Չելիսն» «Բրայթոնի» արդեն նախկին գլխավոր մարզչի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։

Ի դեպ, Գրեհեմ Փոթերն անգլիացի առաջին մարզիչն է, որը 1991 թվականից հետո նշանակվել է լոնդոնյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնում: Մինչ այդ այդ պարտկանությունները կատարել էին հոլանդացիներ Ռուդ Գուլիտը, Գուուս Հիդինկը, պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն, իտալացիներ Ջիանլուկա Վիալին, Կառլո Անչելոտին, Ռոբերտո Դի Մատեոն, Անտոնիո Կոնտեն, Մաուրիցիո Սարին, իսպանացի Ռաֆայել Բենիտեսը և գերմանացի Թոմաս Տուխելը:

Գրեհեմ Փոթերն իր նորամուտը «Չելսիի» ղեկին կնշի առաջիկա շաբաթ օրը, Պրեմիեր լիգայի «Ֆուլհեմի» հետ խաղում: