Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shirak
A A
Սպորտ

«Շիրակը» և «Վանը» չպարզեցին հաղթողին

Vbet Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի առաջին խաղում մրցաշարի նորեկ Գյումրիի «Շիրակը» սեփական դաշտում ընդունեց Չարենցավանի «Վանին»:

Հանդիպման 48-րդ րոպեին հյուրերի ուկրաինացի ֆուտբոլիստ Արտեմ Բիլիյը բացեց հաշիվը, իսկ 70-ին Արտյոմ Գևորգյանը 11մ հարվածով վերականգնեց հավասարութունը: Գրանցվեց ոչ-ոքի արդյունք` 1:1:

«Շիրակն» ընթացիկ առաջնությունում առայժմ չի կարողանում օգտագործել սեփական դաշտի առավելությունը և վաստակած 5 միավորով զբաղեցնում է 8-րդ տեղը: «Վանը» 10-րդ միավորը վաստակեց արտագնա խաղում և այժմ 11-ով զբաղեցնում է 3-րդ տեղը:

Տուրի մնացած խաղերը կկայանան սեպտեմբերի 9-ին, 10-ին և 12-ին: