«Ինտերի» մարզիչը մեծ հույսեր է կապում Մխիթարյանի հետ
Աջակցիր «Ա1+»-ինՄիլանի «Ինտերը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, այսօր առաջին հանդիպումը կանցկացնի չեմպիոնների լիգայի խմբային փուլում։ «Կապտասևերը» սեփական դաշտում կընդունեն Գերմանիայի գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիային»։
Ինչպես նշում է իտալական La Gazzetta dello Sport օրաթերթը, խաղն անչափ սկզբունքային նշանակություն ունի միլանյան ակումբի համար, քանի որ այն նախկինում իր հարկի տակ երեք անգամ ընդունել է գերմանական թիմին, և բոլոր երեք դեպքերում էլ գլխիկոր է հեռացել «Սան Սիրո» մարզադաշտից։
Ըստ աղբյուրի, «Ինտերի» գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին պատրաստվում է փոխել թիմի խաղաոճը և անակնկալի բերել ահեղ մրցակցին։ Մասնավորապես՝ նա մտադիր է Հենրիխ Մխիթարյանին առաջ տանել և խաղացնել ենթահարձակվողի գոտում, քանի որ նրա մոտ ավելի լավ են ստացվում վերջին փոխանցումները։
Արդյոք այդ տակտիկան կարդարացնի իրեն, ցույց կտա խաղը, որը կսկսի ժամը 23։00-ին։ Այն ուղիղ եթերով հնարավոր է դիտել նաև մեր կայքէջում