Վստահ եմ՝ Հայաստանի և Վիետնամի միջև ավանդական ջերմ հարաբերություններն էլ ավելի կզարգանան․ վարչապետ
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Ֆամ Մին Չինին՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Ուղերձում, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Վիետնամի Սոցիալիստական Հանրա-պետության ժողովրդին ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ: Բարձր եմ գնահատում հայ-վիետնամական հարաբերություններում գրանց-վող դրական զարգացումները։
Մեր երկրների միջև առկա են բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն և փոխշահավետ համագործակցության հարուստ հեռանկարներ։
Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերի արդյունքում Հայաստանի և Վիետնամի միջև ավանդական ջերմ հարաբերություններն էլ ավելի կզարգանան և կամրապնդվեն` ի շահ մեր ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Վիետնամի բարե-կամ ժողովրդին` բարեկեցություն և երջանկություն»: