«Լիվերպուլը» հաղթանակը նվիրել է 9-ամյա զոհված աղջնակին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբն Անգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի «Բորնեմութի» հետ խաղում հարգանքի տուրք է մատուցել մեկ շաբաթ առաջ հանցագործի կրակոցներից զոհ դարձած 9-ամյա Օլիվյա Պրատ-Կորբելի հիշատակը:
Նախ հանդիպման 9-րդ րոպեին բոլոր հանդիսականներն ոտքի են կանգնել և մոտ մեկ րոպե ծափերով նշել են աղջնակի հիշատակը: Իսկ ահա «Լիվերպուլի» ավագ Յորդան Հենդերսոնը հատուկ մարզաշապիկ է կրել թիմի հիմնական մարզաշապիկի տակից, որը ցույց է տվել խաղից հետո: Լիվերպուլցի ֆուտբոլիստները 9:0 հաշվով հաղթանակ են տարել և այն նվիրել են 9-ամյա Օլիվյային:
Դժբախտ դեպքը տեղի է ունեցել անցած երկուշաբթի, ժամը 22.00-ին, երբ 36-ամյա տղամարդը մտել է Պրատ-Կորբելների տուն և կրակ բացել ատրճանակից, քանի որ այդտեղ է թաքնվելիս եղել նրա կողմից հետապնդվող հանցագործ-ախոյանը: Արդյունքում, հրազենային մահացու վիրավորում են ստացել Օլիվյան և նրա մայրը՝ 46-ամյա Չերիլը:
Նշենք, որ Պրատ-Կորբել ընտանիքի բոլոր անդամները «Լիվերպուլի» նվիրյալներ են: