Բացել լրահոսը Փակել լրահոսը
1091210
A A
Սպորտ

Տեր-Սահակյանը և Հակոբյանը հաջող են մեկնարկել Դուբայի շախմատային մրցաշարում

Հայաստանի ներկայացնող շախմատիստները սկսել են պայքարը Dubai Open շախմատային մրցաշարում:

Դուբայի շախմատային բաց մրցաշարում Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ՝ Սամվել Տեր-Սահակյանը և Արամ Հակոբյանը: Երկու շախմատիստներն էլ մեկնարկային տուրում հաղթանակ են տոնել:

Dubai Open շախմատային 22-րդ մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Մրցաշարին մասնակցում են 171 շախմատիստներ աշխարհի տարբեր երկրներից: Այն կեզրափակվի սեպտեմբերի 4-ին: