Բացել լրահոսը Փակել լրահոսը
302049269_1149219085667846_7064822238195086968_n
A A
Սպորտ

Հայ բռնցքամարտիկները պատրաստվում են Իտալիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

Ավագ տարիք բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում՝ հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Մեր ընտրանին նախապատրաստվում է Իտալիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, որին Հայաստանը կմասնակցի 16 մարզիկով՝ 13 տղա և 3 աղջիկ:

Ծաղկաձորյան հավաքը մեր ընտրանին կավարտի սեպտեմբերի 7-ին, որից հետո կմեկնի Հունաստան, որտեղ Հունաստանի, Բուլղարիայի, Վրաստանի և Կիպրոսի հավաքականների հետ համատեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի և կմեկնի Իտալիա: