Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tatev
A A
Սպորտ

Տաթև Աբրահամյանը` շախմատի օլիմպիադայի բրոնզե մեդալակիր

Հնդկաստանի Չենայ քաղաքում կայացած կանանց շախմատի օլիմպիադայում Տաթև Աբրահամյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

ԱՄՆ-ի հավաքականում հանդես եկող մեր հայրենակիցն այսօր տեղի ունեցած վերջին տուրում հաղթելով իր մրցակցին, հաղթանակ պարգևեց իր թիմին միանձնյա առաջատար Հնդկաստանի հետ խաղում: Այդպիսով, ԱՄՆ-ի ընտրանին վաստակեց 17 միավոր և բարձրացավ 3-րդ հորիզոնական` շրջանցելով հենց Հնդկաստանին:

Օլիմպիադայի չեմպիոն դարձավ Ուկրաինայի հավաքականը, որը 11 տուրից հետո վաստակեց 18 միավոր և լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ Վրաստանի թիմից:

Հայաստանի կանանց հավաքականը վերջին տուրում 2,5:1,5 հաշվով հաղթեց Խորվաթիայի ընտրանուն, վաստակեց 16 միավոր և բաժանեց 6-12-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով մեր շախմատիստուհիները գրավեցին 10-րդ տեղը: