Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess (17)
A A
Սպորտ

Հայաստանի հավաքականը` շախմատի օլիմպիադայի արծաթե մեդալակիր

Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող շախմատի օլիմպիադայի վերջին տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթեց Իսպանիայի ընտրանուն:

 

Մեր թիմին հաղթական միակ միավորը բերեց առաջատար Գաբրիել Սարգսյանը, որը սպիտակներով պարտության մատնեց Ալեքսեյ Շիրովին: Հրանտ Մելքումյանը, Մանուէլ Պետրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանն ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները:

 

Այդպիսով, Հայաստանի հավաքականը վաստակեց 19 միավոր և Ուզբեկստանի հետ կիսեց 1-2-րդ տեղերը: Ավաղ, լրացուցիչ գործակիցներով օլիմպիադայի չեմպիոն ճանաչվեց Ուզբեկստանի ընտրանին: Մեր թիմը դարձավ արծաթե մեդալակիր։