Բացել լրահոսը Փակել լրահոսը
հայկազ-1
A A
Տնտեսություն

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը կհանգեցնի գնաճի մեղմելուն․ Հ․ Ֆանյան

Օգոստոսի 2-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.5%, իսկ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել 11%։

Այս թեմայի շուրջ Ա1+ը զրուցել է տնտեսագետ Հայկազ Ֆանյանի հետ։

Պարոն Ֆանյան,  այսօր տեղի է ունեցել ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որում որոշվել է  վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով 95 տոկոս։ Ի՞նչ է սա նշանակում։

Նախ թույլ տվեք բացատրեմ վերաֆինանսավորման տոկոսադրույքը ինչ է։ Մեզ մոտ վերաֆինանսավորման տոկոսադրույքից 1,5 կետով բարձր այն տոկոսադրույքն է, որով բանկերը կարող են գումարներ ներգրավվել կենտրոնական բանկից։ Այսինքն միշտ չէ, որ հնարավոր է բանկերը ունենան բավարար  միջոցներ և ժամանակ առ ժամանակ նրանք ստիպված են լինում միջոցներ ներգրավվել ԿԲ-ից, որպեսզի կարողանան իրենց հաճախորդների պահանջները կատարեն։

Այսինքն՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը, երբ որ դառնում է 9․5 տոկոս, բանկերը կարող են այդքան վերցնել  ԿԲ-ից, տոկոսադրույքը դառնում է 11 և վարկավորման տոկոսադրույքները բարձրանում են, իսկ պահանջարկը վարկերի նկատմամբ իջնում է, որովհետև մարդիկ ի վիճակի չեն լինի այդ բարձր տոկոսադրույքով վարկերը սպասարկել։ Երբ որ վարկերի նկատմամբ պահանջը քչանում է, նաև տեղի է ունենում ապրանքների նկատմամբ պահանջի նվազում։ Եվ այսպիսով գնաճը մեղմվում է և մենք ունենում ենք ավել ցածր գնաճ։

Այսինքն տոկոսադրույքի բարձրացման դեպքում մենք ունենու՞մ ենք ավելի ցածր գնաճ։

Այո, երբ որ մարդիկ սկսում են ավելի քիչ ապրանքներ գնել, այդպիսով գնաճը մեղմվում է, սակայն տնտեսական աճը ևս թուլանում է։ Մյուս կողմից էլ դրամը հնարավոր է ավելի արժևորվի։