Բացել լրահոսը Փակել լրահոսը
բասկետբոլ
A A
Սպորտ

Հայաստանի Մ18 հավաքականը պարտվեց Մոլդովային

Հայաստանի բասկետբոլի 18 տարեկանների հավաքականն ավարտեց ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում:

Այսօր կայացած 7-8 տեղերի համար մրցավեճում մեր հավաքականը 65:70 հաշվով պարտվեց Մոլդովայի թիմին և 10 մասնակիցների մեջ գրավեց 8-րդ տեղը:

Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացող դարձավ Վահան Սարգսյանը, որը վաստակեց 17 միավոր, 4 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 2 արդյունավետ փոխանցում:

Այս մասին հայտնում է Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիան։