Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+basketbol
A A
Սպորտ

Հայաստանի Մ18 հավաքականը պարտվեց Անդորրային. բասկետբոլի ԵԱ

Հայաստանի բասկետբոլի Մ18 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի 5-8 տեղերի համար առաջին խաղում 59:78 հաշվով պարտվեց Անդորրայի ընտրանուն: Մեր թիմի կազմում ամենաարդյունավետ խաղացող դարձավ Կարեն Մելիքյանը, որը վաստակեց 17 միավոր:

Այդպիսով, Հայաստանի հավաքականը կպայքարի 7-8-րդ տեղերի համար: Վերջին խաղում մեր թիմը կմրցի Մոլդովայի ընտրանու հետ: Խմբային փուլում կողմերի միջև կայացած խաղում հաղթել էին մոլդովացի բասկետբոլիստները: Խաղը տեղի կունենա վաղը` հուլիսի 31-ին: