Հայաստանի հավաքականները հաղթանակով մեկնարկեցին շախմատի օլիմպիադան
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի շախմատի հավաքականները վստահ սկսեցին ելույթները Հնդկաստանի Չենայ քաղաքում այսօր մեկնարկած շախմատի 44-րդ օլիմպիադայում:
Այսօր կայացած 1-ին տուրում մեր տղամարդկանց հավաքականը 4:0 հաշվով ջախջախեց Մադագասկարին, իսկ կանանց ընտրանին` Բոտսվանային:
Վաղը կայանալիք 2-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Անդորայի հետ, որը մեկնարկում 3:1 հաշվով հաղթել է Գայանային:
Մրցաշարի ֆավորիտ ԱՄՆ-ի ընտրանին, որի առաջին խաղատախտակին հանդես է եկել Լևոն Արոնյանը, 3,5:0,5 հաշվով պարտության է մատնել Անգոլային: Միակ ոչ-ոքին խաղացել է հենց մեր հայրենակիցը:
Հայաստանի կանանց հավաքականը 2-րդ տուրում կմրցի Նորվեգիայի հետ, որը առաջին խաղում 4:0 հաշվով ջախջախել է Սենեգալին:
Ի դեպ, մրցումային առաջին օրը ոչ-ոքի արդյունք ընդհանրապես չի գրանցվել, ավելին, պարտվող թիմերի շախմատիստներից ոչ մեկին չի հաջողվել անգամ հաղթանակ տանել:
Հիշեցնենք, որ օլիմպիադան անցկացվում է շվեյցարական մրցակարգով՝ 11 տուրով: