A
A
Ազատոճային ըմբիշ Արման Անդրեասյանը հաղթեց Վարշավայում
Աջակցիր «Ա1+»-ինՎարշավայում մեկնարկած ըմբշամարտի միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը Հայաստանի ազատոճային ըմբիշները նվաճեցին չորս մեդալ:
70 կգ քաշային Արման Անդրեասյանը հաղթելով բոլոր մրցակիցներին, գրավեց առաջին տեղը և արժանացավ ոսկե մեդալի: Նա եզրափակիչում 3:2 հաշվով պարտության մատնեց ամերիկացի Ալեք Պանտելեոնին:
Արման Ավագյանը (79 կգ) նույնպես հասավ եզրափակիչ, սակայն պարտվեց ուկրաինացի Վասիլ Միխայլովին և արժանացավ արծաթե մեդալի: Մանվել Խնձրցյանը (57 կգ) և Հրայր Ալիխանյանը (74 կգ) բրոնզե մեդալ նվաճեցին:
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն ավարտեց ելույթները Վարշավայում, քանի որ մենք մասնակիցներ չունենք ծանր քաշային կարգերում: Հուլիսի 23-24-ին պայքարը կսկսեն մեր հունահռոմեական ոճի ըմբիշները: