Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+asulis
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիայի» և «Պայդեի» մարզիչներն մեկնաբանեցին առաջիկա խաղը

Ավանի ֆուտբոլի ակադեմիայում այսօր կայացավ Կոնֆերենիցաների լիգայի «Արարատ-Արմենիա» - «Պայդե» հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսները:

Վարդան Բիչախչյան («Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ). «Հայկական թիմերի համար եվրագավաթներում մեծ նշանակություն ունի վիճակահանության արդյունքները, թե ինչպիսի մրցակիցներ են բաժին հասնում ճանապարհին: Մեր առաջիկա մրցակիցը էստոնական «Պայդեն» է, որը ուժեղ թիմ է, քանի որ որակավորման առաջին փուլում պայքարից դուրս է բերել Թբիլիսիի «Դինամոյին»: Մեր ակումբը նորմալ սելեկցիա է արել: Մեր համար շատ կարևոր էր այն, որ կարողացանք Թբիլիսիում անցկացնել ուսումնական հավաք, որն ավարտեցինք Քութաիսի «Տորպեդոյի» հետ ընկերական խաղով: Դա որոշակի պատկեր տվեց թիմի մասին, սակայն ընկերական խաղերը շատ են տարբերվում պաշտոնականներից: Մեր նպատակն է, որքան հնարավոր է առաջ շարժվել Կոնֆերենցիաների լիգայում: Մրցակիցը չնայած այժմ գտնվում է մրցակցային շրջանում և որոշակի առավելություն ունի, բայց որքան էլ բարդ լինի, վաղն ամեն ինչ անելու ենք դրական արդյունքի հասնելու համար»:

Կարել Վոոլեյդի («Պայդեի» գլխավոր մարզիչ). «Ես ծանոթ եմ հայկական թիմերին, քանի որ աշխատել եմ Էստոնիայի հավաքականում և այն ժամանակ հետևում էի Հայաստանում հանդես եկող մեր ֆուտբոլիստի` Նիկիտա Բառանովի խաղերին: Շատ լավ ավանդույթներ, լավ խաղացողներ ունեք: Ես բարձր եմ գնահատում «Արարատ-Արմենիայի» խաղը, քանի որ այն միշտ փորձում է պայքարել չեմպիոնության համար: Մրցակիցը նոր մարզիչ ունի, համալրվել է նոր խաղացողներով, բայց մնում է բարձրակարգ թիմ մեր համար: Բնականաբար, բարդ է լինելու, բայց մենք պայքարելու են հաղթանակի համար, քանի որ ֆուտբոլիստները լավ են մոտիվացված և մենք ուզում ենք պատմություն կերտել թիմի հետ»:

Նշենք, որ «Արարատ-Արմենիա» - «Պայդե» խաղը կկայանա հուլիսի 21-ին, Ավանի ակադեմիայում, ժամը 19:00-ին: