«Բարսելոնան» փող չունի, բայց ֆուտբոլիստներ է գնում. «Բավարիայի» մարզիչ
Աջակցիր «Ա1+»-ինՄյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը թիմի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու «Բարսելոնա» տեղափոխվելուց հետո հայտարարել է, որ խելագարություն է կատալոնական ակումբի պահվածքը տրանսֆերային շուկայում։
«Սա միակ ակումբն է, որը փող չունի, բայց գնում է խաղացողների, ում ցանկանում է: Ես չգիտեմ, թե ինչպես է դա անում: Դա տարօրինակ է և անհասկանալի», - մարզչի խոսքերը մեջբերում է Bild-ը:
Նշենք, որ Ռոբերտ Լևանդովսկու համար «Բարսելոնան» մյունխենյան ակումբին պետք է վճարի 45 միլիոն եվրո փոխհատուցում` գումարած նաև 5 միլիոն եվրո բոնուս:
Այս ամռանը իսպանական ակումբ են տեղափոխվել նաև «Միլանի» ֆուտբոլիստ Ֆրանկ Կեսսին, «Չելսիի» պաշտպան Անդրեաս Քրիստենսենը և «Լիդսի» եզրային հարձակվող Ռաֆինյան: Ավելին, լուրեր են պտտվում, որ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հանդիպել է Քրիշտիանու Ռոնալդուի գործակալի հետ, որը ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»։