Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+noa (3)
A A
Սպորտ

«Նոան» անսպասելի խզել է մարզչի հետ պայմանագիրը

Ֆուտբոլի Հայաստանի VBet Պրեմիեր լիգայի մասնակից Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը մարզիչ Իգոր Պիկուշչակի հետ։ Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Իգոր Պիկուշչակը «Նոա»-ին միացել էր 2022-ի մարտին։ Նրա օրոք թիմը անցկացրել է 7 հանդիպում Հայաստանի VBet Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրջանում՝ տանելով ընդամենը 2 հաղթանակ։ Ակումբը շնորհակալություն է հայտնել 39-ամյա մասնագետին՝ սեղմ ժամկետում  կատարած աշխատանքի համար։

Ի դեպ, երկու օր առաջ Իգոր Պիկուշչակը հարցազրույց էր տվել ակումբի մամուլի ծառայությանը, որում խոսել էր նաև առաջիկա ծրագրերի մասին։