Ֆուտբոլի եվրագավաթներում առաջին կորուստը կրեց Ֆինլանդիան
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի եվրոպական գավաթների նոր մրցաշարջանում հայընի դարձավ առաջին թիմը, որը դուրս մնաց պայքարից: Դա ֆիննական «Ինտերն» է, որը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում 0:3 հաշվով պարտվել է Կոսովոյի «Դրիտային»: Թիմերի առաջին խաղում ֆինները հաղթել էին ավելի համեստ հաշվով` 1:0:
Երեկ պատասխան հանդիպումներ են կայացել նաև չեմպիոնների լիգայում, սակայն այստեղ պարտված թիմերը ելույթները կշարունակեն հենց Կոնֆերենցիաների լիգայում: Նշենք, որ չեմպիոնների լիգայից արդեն դուրս են մնացել Լատվիայի, Ջիբրալթարի, Լեհաստանի, Կոսովոյի, Բոսնիայի, Մալթայի, Ալբանիայի, Չեռնոգորիայի և Իսլանդիայի ներկայացուցիչները:
Այսօր իր պատասխան խաղը կանակցնի նաև Հայաստանի չեմպիոն «Փյունիկը», որը Ռումինիայում կհանդիպի տեղի «Կլուժի» հետ: Թիմերի առաջին խաղում գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի: